Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Երբ իշխանությունը չունի այլևս բովանդակություն ու ասելիք

Երբ իշխանությունը չունի այլևս  բովանդակություն ու ասելիք
31.01.2026 | 15:32

Նախօրեին Փաշինյանի կողմից կազմակերպված «դիսկոտեկը» պարզապես ճաշակի կամ էսթետիկայի հարց չէ, դա քաղաքական ակտ է, որն ամբողջությամբ տեղավորվում է «խրախճանք ժանտախտի ժամանակ» պատմական օրինաչափության մեջ։ Այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը գտնվում է ռազմաքաղաքական վերադասավորումների փուլում, իսկ Հայաստանը՝ փաստացի սուբյեկտայնության կորստի և անվտանգության համակարգային ճգնաժամի մեջ։

Այս պայմաններում իշխանության կողմից զանգվածային զվարճանքի կազմակերպումը դասական մանիպուլյատիվ մեխանիզմ է՝ իրական վտանգը անիմաստ «շուխուրով» խլացնելու փորձ։ Սա մի քաղաքական օրգիա էր, որտեղ պետական պատասխանատվությունը միաձուլվել էր շոուի մեջ։

Շեշտեմ, որ այստեղ ևս ակնհայտ էին պատմական զուգահեռները՝ ուշ Հռոմ (հաց և տեսարան), Վայմարյան Գերմանիայի վերջին տարիների վակխանալիաները, հեղափոխության նախօրեին Վերսալյան արքունիքի խրախճանքները՝ անբարո վարքագիծը։ Ամեն դեպքում, նույն օրինաչափությունն է գործում․ նշված դեպքերում էլ իշխանությունը այլևս չուներ բովանդակություն ու ասելիք և ստիպված, հասրակությանը զբաղեցնելու նպատակով, դիմում էր տարբեր տիպի հանդիսությունների։

Ավելին ասեմ՝ տեղի ունեցած «դիսկոտեկ»-օրգիան իշխանության ուժի դրսևորում չէր, այլ՝ նրա սնանկության բացահայտում, և պատմությունը ցույց է տալիս՝ նման խրախճանքները ոչ թե փրկում են պետությունները, այլ՝ արագացնում անկումը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2042

Մեկնաբանություններ